Արամ Խաչատրյանի Տուն-թանգարան
1978թ-ին հիմնադրվել է Արամ խաչատրյանի տուն-թանգարանը։ Այդ տունը Խաչատրյանին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը 1947թ-ին։ Ճարտարապետը Մարկ Գրիգորյանն է։ Տունն ունի ընդամենը մեկ հարկ՝ 5 մեծ սենյակներով։ Առանձնատունը թանգարան վերածելու գաղափարը կար դեռ կոմպոզիտորի կենդանության ժամանակ։
Խաչատրյանը այդ տանը ապրել է մոր և եղբոր ընտանիքի հետ։ Կոմպոզիտորը հաճախ էր լինում տանը, ընդունում էր հյուրեր, աշխատում էր։ Տունը պահպանվել է լիովին անփոփոխ։ Ավելացվել է երկհարկանի շենք, որը կառուցվել է տան այգու տարածքում։ Կանգնեցվել է հուշաղբյուր` կոմպոզիտորի 105-ամյակի առթիվ: Առաջին ցուցադրությունը կազմակերպվել է 1984թ-ին։
Թանգարանում պահվում է կոմպոզիոտրին պատկանող ավելի քան 18000 իր՝ լուսանկարներ, անձնական իրեր, նամակներ, ֆիլմեր, փաստաթղթեր, գրքեր, նոտայի տետրեր և այլն։ Իրականացվում են բազմաթիվ գիտական աշխատանքներ կապված կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործությունների ուսումնասիրության հետ։ Թանգարանը աջակցում է Արամ Խաչատրյանին վերաբերվող նյութերի հրապարակմանը։
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-շաբաթ
Աշխատանքային ժամերը՝ 11:00-17:00
Էքսկուրսիաների համար նախօրոք պայմանավորվել։
Հայերեն լեզվով էքսկուրսիայի արժեքը՝ 3000դրամ
Անգլերեն/Ռուսերեն լեզվով էքսկուրսիայի արժեքը՝ 4000դրամ
Մուտքի տոմս - 1500 դրամ
Աշակերտական, ուսանողական, թոշակառու տոմս - 800դրամ
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար։
http://www.akhachaturianmuseum.am/